Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2004, 44 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված ծրագրի «Սպասվելիք իրավիճակ» բաժնի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Վանաձորի ուռուցքաբանական դիսպանսերի շենքն ազատել և ծառայությունը տեղափոխել «Վանաձորի N 3 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենք»:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ 2-ամսյա ժամկետում ապահովել Վանաձորի ուռուցքաբանական դիսպանսերի ծառայությունը «Վանաձորի N 3 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենք տեղափոխելու հետ կապված աշխատանքների կատարումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: