Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2006, 1294 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 1.600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացված գումարը ֆինանսավորել նշված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և դրանց հիմնավորումների առկայության դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։