Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2004, 634 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի`

ա) «01. «Սևան» ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառատնտեսական աշխատանքների գծով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը՝ համաձայն N 1 հավելվածի,

բ) «02. «Դիլիջան» ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառատնտեսական աշխատանքների գծով «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը՝ համաձայն N 2 հավելվածի,

գ) «03. «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրինության ներքո գտնվող ԲՀՊ տարածքների պահպանության ԲՀՊ տարածքներում գիտական ուսումնասիրությունների, անտառատնտեսական աշխատանքների գծով «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը՝ համաձայն N 3 հավելվածի,

դ) «04. «Շիկահող» պետական արգելոցի պահպանության, արգելոցում գիտական ուսումնասիրությունների գծով «Շիկահող» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը՝ համաձայն N 4 հավելվածի,

ե) «05. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության, արգելոցում գիտական ուսումնասիրությունների գծով «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը՝ համաձայն N 5 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: