Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2004, 633 - Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.՝

1. Սահմանել քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին՝ երկամսյա ժամկետում մշակել և պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին ու կազմակերպություններին տրամադրել քաղաքացիական պաշտպանության պլանների և գործողությունների պլան-ժամանակացույցերի օրինակելի ձևերը:

3. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ քաղաքացիական պաշտպանության պլանների օրինակելի ձևերն ստանալուց հետո եռամսյա ժամկետում ավարտել պլանների մշակումն ու հաստատումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։