7 Սեպտեմբերի 2006, 1401 - Ն
«ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ «ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍ- ՏԱՏԵԼՈՒ, ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին, 20-րդ, 75-րդ հոդվածներին և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Շիկահող» պետական արգելոցի և «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 926-Ն որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Շիկահող» պետական արգելոցի (12137.075 հեկտար) սահմանների հատակագիծը և նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի (64.2 հեկտար) տարածքի չափը:
2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան 1505.073 հեկտար հողերը, այդ թվում`
ա) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Շիկահողի գյուղական համայնքի նախկին II հատված) գյուղատնտեսական նշանակության հողերից 38.569 հեկտար արոտ.
բ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Սրաշենի գյուղական համայնքի նախկին II հատված) գյուղատնտեսական նշանակության հողերից 62.621 հեկտար, որից` 12.713 հեկտար խոտհարք, 49.908 հեկտար արոտ.
գ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ծավի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 261.129 հեկտար հողերից, այդ թվում` 83.901 հեկտար գյուղատնտեսական նշանակության, որից` 6.968 հեկտար վարելահող, 0.502 հեկտար դաշտային ճանապարհներ և 76.431 հեկտար այլ հողեր, 177.167 հեկտար անտառային հողեր և 0.061 հեկտար ջրային հողեր.
դ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ներքին Հանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 127.761 հեկտար հողերից, այդ թվում` 34.165 հեկտար գյուղատնտեսական նշանակության, որից` 32.294 հեկտար արոտ, 0.150 հեկտար դաշտային ճանապարհներ և 1.721 հեկտար այլ հողեր, 92.576 հեկտար անտառային հողեր, 1.02 հեկտար ջրային հողեր.
ե) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերից 1014.993 հեկտար, այդ թվում` 1006.721 հեկտար գյուղատնտեսական նշանակության, որից` 837.881 հեկտար խոտհարք, 36.481 հեկտար արոտ, 1.142 հեկտար դաշտային ճանապարհ, 131.217 հեկտար այլ հողեր և 8.272 հեկտար անտառային հողեր, փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և հատկացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի գյուղական համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` «Շիկահող» պետական արգելոցի` 112.275 հեկտար հողերը հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիայից` համաձայն N 2 հավելվածի, փոխադրել`
ա) 20,679 հեկտարը, որից` 20.553 հեկտար արոտ, 0.074 հեկտար ճանապարհների տակ գտնվող հողերը` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, ընդգրկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շիկահողի գյուղական համայնքի վարչական սահմաններում և անհատույց սեփականության իրավունքով հանձնել Շիկահողի գյուղական համայնքին, իսկ 0.052 հեկտար` գետերով զբաղեցված հողերը` ջրային հողերի կատեգորիա, ընդգրկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շիկահողի գյուղական համայնքի վարչական սահմաններում և թողնել որպես պետական սեփականություն.
բ) 18.449 հեկտար արոտ` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, ընդգրկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սրաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում և անհատույց սեփականության իրավունքով հանձնել Սրաշենի գյուղական համայնքին.
գ) 73.147 հեկտար արոտ` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, ընդգրկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ծավի գյուղական համայնքի վարչական սահմաններում և անհատույց սեփականության իրավունքով հանձնել Ծավի գյուղական համայնքին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` 30-օրյա ժամկետում, սույն որոշման 2-րդ կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի համապատասխան կառույցի, Շիկահողի, Սրաշենի, Ծավի և Ներքին Հանդի գյուղական համայնքների ղեկավարների միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հողամասերի տրամադրումը:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` 30-օրյա ժամկետում, սույն որոշման 3-րդ կետին համապատասխան, ապահովել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շիկահողի, Սրաշենի և Ծավի գյուղական համայնքներին հողամասերի հանձնումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված՝ «Շիկահող» պետական արգելոցի` 12137.075 հեկտար և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի` 64.2 հեկտար հողամասերի ու այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
7. Սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքները կատարվելու են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանների կոորդինատների ժողովածուն հրատարակելուց հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ գյուղական համայնքների հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։