Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2004, 631 - Ն

«ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 36562,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքերն ու շինությունները, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի ու շինությունների առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առ—տրային կազմակերպության:

«Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:

4. «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առ—տրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) երկրագործության և բույսերի պաշտպանության բնագավառում ավանդական տեխնոլոգիաների կատարելագործումը, նոր տեխնոլոգիաների մշակումը, հացազգի մշակաբույսերի նոր բերքատու սորտերի ստացումը և ներդրումը.

բ) ագրոտեխնիկայի, սելեկցիայի, սերմնաբուծության, կենսաքիմիայի, ագրոէկոլոգիայի, կարտոֆիլաբուծության, կենսատեխնոլոգիայի և բույսերի պաշտպանության ոլորտներում հետազոտությունների իրականացումը.

գ) գյուղատնտեսական մշակաբույսերի, բազմամյա տնկարկների վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի համակարգի մշակումն ու ներդրումը.

դ) գյուղատնտեսության բնագավառում գիտական կադրերի պատրաստումը:

5. Թույլատրել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, անհրաժեշտության դեպքում, գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիայի, սերմնաբուծության և բույսերի պաշտպանության ուղղությամբ վճարովի խորհրդատվական ծառայության մատուցում.

բ) գյուղատնտեսության բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկաների կազմակերպում:

6. Սահմանել, որ`

ա) «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող 8506,0 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի և շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված շենքերը և շինություններն անժամկետ և  անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

7. «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ»,«դ»,«ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

8. «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, գիտափորձնական նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են`

ա) Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական տարածքից` 106,0 հեկտար վարելահող.

բ) Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքի վարչական տարածքից` 71,31 հեկտար հողատարածք (28,0 հեկտար վարելահող, 43,31 հեկտար անօգտագործելի),

գ) Լոռու մարզի Կուրթանի գյուղական համայնքի վարչական տարածքից` 5,0 հեկտար վարելահող:

9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտը և սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

բ) «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

10. Սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

11. Սույն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: