3 Օգոստոսի 2006, 1239 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման մասին» N 348-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշման հավելվածի ցանկը`
ա) «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բաժինը 4-րդ կետից հետո լրացնել նոր` 4.1-ին և 4.2-րդ կետերով.
«4.1. «Այսբերգ» ՀԿԲ» ՊՁ
4.2. «Ինտերմարկեթինգ» ՊՓԲԸ».
բ) «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» բաժինը 39-րդ կետից հետո լրացնել նոր` 39.1-ին և 39.2-րդ կետերով.
«39.1. «Սիսիանի գոտիական փորձարարական կայան» ԴՁ
39.2. «Մեղրու գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ».
գ) «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա բաժինը» 51-րդ կետից հետո լրացնել նոր` 51.1-ին կետով.
«51.1. ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի փորձնական գործարան» ՊՁ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: