31 Օգոստոսի 2006, 1237 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը` որոշմամբ հաստատված ծրագրում`
ա) ուժը կորցրած ճանաչել 219, 220 և 221-րդ կետերը.
բ) 222-րդ կետի միջոցառման անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը».
գ) 223-րդ կետի միջոցառման անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման մասին եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը».
դ) 224-րդ կետի միջոցառման անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին».
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 232-րդ կետով.
232. «Էներգետիկայի բնագա-վառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնի-կական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում-ներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
«Էներգետիկայի բնագավա-ռում և էներգասպառման ոլորտում պետական տեխնի-կական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համապատասխա-նեցում Հայաստանի Հանրա-պետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջին
ՀՀ էներգետիկայի նախարարություն
2006 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: