22 Սեպտեմբերի 2006, 1368 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված`
ա) Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության իրականացման լիցենզավորման կարգի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետությունում բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգի 11-րդ կետի «ա» ենթակետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մաuին տեղեկատվությունը:».
բ) դեղերի արտադրության իրականացման լիցենզիա ստանալու հայտի N 1 ձևը, դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտի N 1 ձևը` «5. Գործունեության տեսակը» տողերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
«6. Հարկ վճարողի հաշվառման համարը _____________________________________
____________________________________________________________________________ ».
գ) դեղերի արտադրության իրականացման լիցենզիա ստանալու հայտի N 2 ձևը, դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտի N 2 ձևը` «5. Գործունեության տեսակը» տողերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
«6. Հարկ վճարողի հաշվառման համարը կամ սոցիալական քարտի համարը (ընդգծել)
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________».
դ) բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստանալու հայտի N 1 ձևը, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու հայտի N 1 ձևը` «4. Գործունեության տեսակը» տողերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.
«5. Հարկ վճարողի հաշվառման համարը _____________________________________
_____________________________________________________________________________».
ե) բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստանալու հայտի N 2 ձևը, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու հայտի N 2 ձևը` «4. Գործունեության տեսակը» տողերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.
«5. Հարկ վճարողի հաշվառման համարը կամ սոցիալական քարտի համարը (ընդգծել)
______________________________________________________________________________
_____________________________________________________________________________»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: