14 Սեպտեմբերի 2006, 1343 - Ն
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ` ԳՈՅԱՑՄԱՆ, ՀԵՌԱՑՄԱՆ (ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 132-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել թափոնների հաշվառման` գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: