Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2006, 1342 - Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ- ԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻ- ՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱ- ՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿՑՈՐԴ- ՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ`

ա) օտարերկրյա պետություններում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների, Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարների կողմից ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման ներմուծվող գույքի բնաիրային չափերը` բացառությամբ մարդատար ավտոմեքենայի, չպետք է գերազանցի 5000 կիլոգրամը, այդ թվում`

կենցաղային օգտագործման սարքեր` մեկ հատ` յուրաքանչյուր տեսակից,

կահույք` մեկ լրակազմ` յուրաքանչյուր տեսակից,

անձնական օգտագործման էլեկտրական սարքեր` մեկ հատ` յուրաքանչյուր տեսակից,

անձնական օգտագործման իրեր և այլ տնային գույք:

բ) օտարերկրյա պետություններում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները, Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման կարող են ներմուծել անձնական օգտագործման մեկ մարդատար ավտոմեքենա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: