21 Հունվարի 2004, 42 - Ա
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1999 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված «Պատվարների անվտանգություն» և 2001 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված «Ոռոգման համակարգերի զարգացում» ծրագրերի շրջանակներում «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության 11 ջրամբարում նախատեսված աշխատանքների փաստացի ավարտման ու տեխնիկական աջակցության իրականացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Պատվարների անվտանգություն» ծրագրի շրջանակներում 11 ջրամբարում կատարված՝ 2.598.141,0 հազ. դրամ շինարարական աշխատանքների արժեքի, և «Պատվարների անվտանգություն» ու «Ոռոգման համակարգերի զարգացում» ծրագրերի շրջանակներում իրականացված՝ 485.876.2 հազ. դրամ տեխնիկական աջակցության արժեքի՝ ընդամենը 3.084.017,2 հազ. դրամի չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: