Կառավարության որոշումներ

14 Սեպտեմբերի 2006, 1328 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1184-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեհովտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից` համաձայն հավելվածի, փոխադրել`

0.8 հեկտար արոտավայրերը` էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին: