29 Ապրիլի 2004, 612 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի քաղաքացի Վահե Յակուբյանի միջև 2002-2003 թվականների համար կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն ստանձնած պարտավորությունների գծով Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 266700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից` 200000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը՝ խորհրդատուին փաստացի վճարելու, իսկ 66700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը՝ խորհրդատուից պահված ավելացված արժեքի հարկը և եկամտահարկը վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)։
2. Հավանություն տալ գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտմամբ կնքված` սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրին ու Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի քաղաքացի Վահե Յակուբյանի միջև 2003-2004 թվականների համար կնքված ծառայությունների մատուցման պայմանագրին` դրանց հիման վրա կատարված գնումն ընդունելով որպես մեկ աղբյուրից կատարված գնում։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման հիման վրա`
ա) ձեռնպահ մնալ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագիրն ու Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի քաղաքացի Վահե Յակուբյանի միջև 2003-2004 թվականների համար կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ նախատեսված գնման ընթացակարգը և պայմանագիրը` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքը հավաստող լիազոր մարմնի գրավոր եզրակացությունները և ապահովել պայմանագրերի ֆինանսավորումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։