7 Սեպտեմբերի 2006, 1325 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 938 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 938-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերության մեջ «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.
բ) որոշմամբ հաստատված` պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազան ձևավորելու և վարելու կարգի`
6-րդ կետի առաջին պարբերության մեջ «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ պարբերությունը «քարտի համարը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նրա այն անհատական տվյալները, որոնք փոփոխվել են» բառերով,
7-րդ, 10-րդ, 11-րդ կետերի երկրորդ պարբերություններում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով,
20-րդ կետի առաջին պարբերության մեջ «դադարման կամ» բառերը փոխարինել «դադարման օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իսկ» բառերով,
32-րդ կետում «2006 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2007 թվականի հուլիսի 1-ը» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե մինչև տվյալ ապահովադրի հետ աշխատանքային պայմանագիր կնքելն ապահովագրված անձի` սույն կետի առաջին պարբերության մեջ նշված անհատական տվյալները հիմնադրամ չեն ներկայացվել, ապա տարածքային կենտրոնն այդ ապահովադրից պահանջում է դրանք ներկայացնել 3 ամսվա ընթացքում:»,
38-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«100 և ավելի աշխատող ունեցող գործատուներն անհատական տվյալները միաժամանակ ներկայացնում են փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակներով։»,
43-րդ կետի «զ» ենթակետում «2006» թիվը փոխարինել «2008» թվով, իսկ «մինչև հոկտեմբերի 1-ը» բառերը` «երկրորդ կիսամյակի ընթացքում» բառերով.
գ) որոշմամբ հաստատված «Անհատական հաշվետվություն» ձևի Ֆ10-ի «Հաշվետվության տեսակը» բաժինը «Միաձուլում» տողից հետո լրացնել նոր` «Վերակազմավորում» տողով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: