22 Սեպտեմբերի 2006, 1316 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1600-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի «դ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1600-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների լիցենզավորման կարգի`
ա) 16-րդ կետի «բ» ենթակետը «կանոնադրության» բառից հետո լրացնել «, հարկ վճարողի հաշվառման համարի» բառերով.
բ) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների լիցենզիա ստանալու մասին հայտի ձևի «Կից ներկայացվող փաստաթղթերը» բաժնի 3-րդ կետը լրացնել «Հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: