Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2006, 1308 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊՈԱԿ -ՆԵՐԻՆ» ԵՎ «ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊՈԱԿ-ՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Տարեցներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում տարեցների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տարեցների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» և «Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում երեխաների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» ծրագրերի շրջանակներում փաստացի խնամվողների թվաքանակից ելնելով տուն-ինտերնատների համար նախատեսված խնամվողների թվաքանակի և դրանց խնամքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերահաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: