Կառավարության որոշումներ

24 Օգոստոսի 2006, 1205 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» N 420-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հաստատել առաջնային բուժօգնություն և սպասարկում իրականացնող բժշկի կողմից սպասարկվող բնակչության նվազագույն, օպտիմալ և առավելագույն թույլատրելի թվաքանակները` համաձայն N 2 հավելվածի».

բ) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`

3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«գ) առողջապահական ավտոմատացված ռեգիստր` համակարգիչ մուտքագրվող տվյալներով ձևավորվող բնակչության առողջապահական տվյալների միասնական

բազա, որի հիման վրա իրականացվում է առաջնային բուժօգնության ծառայությունների ֆինանսավորում, նպատակային պլանավորում և արդյունավետ կառավարում, տարբերակված ֆինանսական միջոցների հատկացում, առաջնային օղակում իրականացվող ծառայությունների ծավալի ընդլայնում և մատուցվող ծառայությունների որակի բարելավում` բնակչության կողմից բժշկի կամավոր ընտրության մրցակցային միջավայրում: Բնակչության առողջապահական տվյալները մուտքագրվում են առողջապահական ավտոմատացված ռեգիստր այն բուժհաստատությունում, որտեղ տվյալ անձը հաշվառվում է:»,

7-րդ կետում`

«գրանցման ձևով» բառերը փոխարինել «սույն որոշմամբ սահմանված» բառերով, «ա» և «բ» ենթակետերում «18» թիվը փոխարինել «16» թվով,

8-րդ կետից հանել «երեխայի ծնողը կամ» բառերը,

12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ,

«12. Առաջնային բուժօգնություն մատուցող բժիշկը կարող է գրանցել այդ նպատակով իրեն դիմած յուրաքանչյուր քաղաքացու` համաձայն սույն կարգի պայմանների և պահանջների: Բժիշկը կարող է մերժել գրանցելու նպատակով իրեն ընտրած և դիմող բնակչին միայն այն դեպքում, եթե լրացել է բժշկի կողմից սպասարկվող բնակիչների առավելագույն թույլատրելի թվաքանակները:

Բժիշկը կարող է գրանցել իրեն ընտրած բնակչին բուժհաստատությունում (բնակչի այցելության ժամանակ) կամ կանխարգելիչ, վերականգնողական, բուժական միջոցառումներ իրականացնելու նպատակով բնակչի տուն կամ այլ վայր կատարած այցի ընթացքում:»,

15-րդ կետում «բոլոր կողմերը» բառերը փոխարինել «բուժաշխատողները» բառով.

18-րդ կետում` «տեղափոխման ձևը» բառերը փոխարինել «տեղափոխման կտրոնը» բառերով,

20-րդ կետը «նշված» բառից առաջ լրացնել «Սույն կարգի 19-րդ կետում» բառերով և «հայտարարագիր» բառից հետո` «, որի ձևը և լրացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը» բառերով.

գ) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: