29 Ապրիլի 2004, 604 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հոկտեմբերի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 7,2 հեկտար հողերը փոխադրել՝
ա) 2,3 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝, այդ թվում` 1,7 հեկտարը՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 0,6 հեկտարը՝ հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.
բ) 2,4 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ձկնարդյունաբերություն կազմակերպելու համար.
գ) 2,5 հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ գերեզմանատան համար: