24 Օգոստոսի 2006, 1209 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 715 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնակչության բժշկական oգնության և uպաuարկման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 24-րդ հոդվածին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին»
N 715 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
որոշմամբ հաստատված կարգում`
ա) 5-րդ կետի «բ» ենթակետից հանել «հանկարծամահության դեպքում (անկախ տարիքից և մահը վրա հաuնելու պայմաններից)» բառերը.
բ) 5-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«հանկարծամահության դեպքում (անկախ տարիքից և մահը վրա հաuնելու պայմաններից), եթե առկա է մահացածի ազգականների կամ մահացածի մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը».
գ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Եթե մահը տեղի է ունեցել տանը և առկա են սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքերը կամ տանը տեղի ունեցած հանկարծամահության դեպքում, եթե առկա է մահացածի ազգականների կամ մահացածի բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը, տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաuտատությունը պարտավոր է արձանագրել մահվան փաuտը և շտապ oգնության դիակային բրիգադի միջոցով կազմակերպել դիակի տեղափոխումն ու դիահերձումը` uույն կարգին համապատաuխան»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։