Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2004, 603 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 562,4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 538,4 հեկտարը, որից` 45,4 հեկտար վարելահող, 14 հեկտար բազմամյա տնկարկ, 360 հեկտար արոտ, 119 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) մեկ հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.

գ) մեկ հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա.

դ) 2 հեկտար այլ հողեր՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ գերեզմանատան համար։

2. Բավարարել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավանի գյուղական համայնքի ավագանու խնդրանքը և հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, դրանք նպատակային նշանակությամբ օգտագործելու, դրանց սեպաձևությունը և մասնատվածությունը վերացնելու նպատակով դադարեցնել հողային բարեփոխումների ժամանակ քաղաքացիներին տրամադրված 20 հեկտար տնամերձ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը, այն փոխադրելով գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, փոխարենը պահուստային հողերից 20 հեկտար վարելահող փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` փոխանակության կարգով այդ ընտանիքներին տնամերձ հողամասեր տրամադրելու համար: