Կառավարության որոշումներ

24 Օգոստոսի 2006, 1220 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 703-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արտավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.08 հեկտար արոտավայրը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրոկայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող սուբյեկտների հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:

 

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր