Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2004, 602 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Քարակերտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 2337 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 2234 հեկտարը, որից` 103 հեկտար վարելահող, 454 հեկտար արոտ, 1677 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 28,75 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 3 հեկտար այլ հողեր՝ բնակավայրի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար: