31 Օգոստոսի 2006, 1223 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Չվացուցակի ենթակա և չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության տեսակների լիցենզավորման կարգը և նշված գործունեության տեսակների լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 21-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշման N 1 հավելվածի`
ա) 7-րդ կետի «ա» ենթակետը լրացնել «, հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն,» բառերով.
բ) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.
«Եթե սույն կետում նշված ժամկետներում լիցենզիա ստանալու մասին հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքն ու վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը սույն կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: