29 Ապրիլի 2004, 601 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացաող գյուղատնտեսական նշանակության 5,72 հեկտար հողերը փոխադրել՝
ա) 1,72 հեկտարը, որից` 1,52 հեկտար վարելահող, 0,2 հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 1,5 հեկտար վարելահողը` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 0,2 հեկտար վարելահողը և 0,02 հեկտար այլ հողեր՝ հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.
բ) 3 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` քարհանքի արդյունահանման համար.
գ) մեկ հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ գերեզմանատան համար: