18 Օգոստոսի 2006, 1285 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունում ուսման կանոնագիրքը հաստատելու մասին» N 606-Ն որոշման 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը հաստատելու մասին» N 1112-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 2-րդ կետը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայաստանի Հանրապետության (այլ պետությունների) այլ պետական բուհերից Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատություն ուսանողների (կուրսանտների) փոխադրումը կատարվում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի թույլտվությամբ և Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության ռեկտորի համաձայնությամբ».
բ) 6-րդ կետը վերջից լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունից ուսանողը փոխադրվում է այլ ուսումնական հաստատություն` Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության ռեկտորի համաձայնությամբ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի թույլտվությամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։