29 Ապրիլի 2004, 598 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՇԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշականի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 751 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 733,3 հեկտարը, որից` 120,3 հեկտար վարելահող, 112 հեկտար արոտ, 501 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 2,2 հեկտարը, որից` 1,7 հեկտար վարելահող, 0,2 հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 1,7 հեկտար վարելահողը՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, իսկ 0,2 հեկտար վարելահողը՝ հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.
գ) 15,5 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` 15 հեկտարը՝ տուֆ քարի արդյունահանման, իսկ 0.5 հեկտարը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու համար: