Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2006, 1286 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԳՐՔԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԱԽԻՐՆԵՐԻ, ՀՈՏԵՐԻ ՈՒ ԵՐԱՄԱԿՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել պետական տոհմային գրքերի, ինչպես նաև տոհմային կենդանիների նախիրների, հոտերի ու երամակների կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: