Կառավարության որոշումներ

14 Սեպտեմբերի 2006, 1288 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մաuին» N 210-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում և 1, 2, 3, 4, 5 ու 6-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության uոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի» բառերով.

բ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերության մեջ «7» թիվը փոխարինել «18» թվով, «կազմակերպումը, նրանց այլ խնամակալական մանկական կազմակերպություններ տեղափոխումն է» բառերը` «կազմակերպումն է» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: