Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2004, 585 - Ն

«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասին և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հիմնադրել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ:

2. Հաստատել`

ա) «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն է:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 100.0 հազ. դրամ` որպես գույքային ներդրում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: