Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2004, 564 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի 08, 09, 10, 13 և 14 ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող`

ա) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Կիրանց» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվերը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Արփի» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվերը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Որոտան» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվերը՝ համաձայն N 3 հավելվածի.

դ) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվերը՝ համաձայն N 4 հավելվածի.

ե) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Խորվիրապ» արգելավայրի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվերը՝ համաձայն N 5 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: