7 Սեպտեմբերի 2006, 1296 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱ- ՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի (այսուհետ` կոնցեսիոն պայմանագիր) դրույթներն ու պահանջները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջև բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունը կոնցեսիոն պայմանագրի թիվ 2 լրացում կատարելու մասին, և այն, որ այդ լրացումն ուղղված է «Զվարթնոց» օդանավակայանի ներկայիս սպասարկումների որակի բարձրացմանն ու նոր տեխնոլոգիաների ներգրավմանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ կոնցեսիոն պայմանագրի թիվ 2 լրացմանը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին ստորագրելու կոնցեսիոն պայմանագրի թիվ 2 լրացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: