Կառավարության որոշումներ

14 Սեպտեմբերի 2006, 1298 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ 102-ՐԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ «ՄԵԾ ԲԵՐԴ» ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ N 74 ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության 102-րդ զինվորական բազայի «Մեծ բերդ» տարածքում գտնվող N 74 շենքում բնակվող ընտանիքների վերաբնակեցումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին Գյումրի քաղաքում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության 102-րդ զինվորական բազայի «Մեծ բերդ» տարածքում գտնվող N 74 շենքում բնակվող 3 ընտանիքին` համաձայն հավելվածի, ընդգրկել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: