Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2006, 1301 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Իջևան-Հրազդան երկաթգծի 69-րդ կիլոմետրի սողանքի կտրուկ ակտիվացման պատճառով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին գյուղի տարածքում Աղստև գետի հունի փակման հետևանքների վերացման նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել`

ա) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 20,299.0 հազ. դրամ, այդ թվում`

Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի առաջին մասնաշենքի նկուղային հարկի խտալցման և մարզադահլիճի վերակառուցման համար` 10,684.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով),

Հաղարծին գյուղի սողանքային գոտու ակտիվացման և ջրհեղեղի հետևանքով բնակչության ցանքատարածություններին ու անասնագլխաքանակին հասցված վնասի փոխհատուցման համար` 8,215.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` համաձայն N 1 հավելվածի,

սողանքային վտանգավոր գոտում գտնվող երկու բնակչի հողի և շինության գումարի փոխհատուցման համար` 1,400.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` համաձայն N 2 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 13,500.0 հազ. դրամ` Աղստև գետի հունի ափապաշտպան կառույցների վերականգնման, գետի հունի վերջնական կարգավորման և սողանքի ազդեցության նվազեցման առաջնահերթ միջոցառումները հիմնավորող նախագծահետազոտական աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)։

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի

N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 3 և 4 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 խմբի 02 ենթախմբի «07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզին հատկացված գումարը սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին գյուղի ակտիվ սողանքային գոտում գտնվող 22 բնակելի տների բնակիչներին` համաձայն N 5 հավելվածում նշված անձանց՝ այդ հավելվածով նախատեսված գումարների չափով: