31 Օգոստոսի 2006, 1305 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի N 809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, փոխադրել`
ա) համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 4 հեկտար վարելահողերը և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների կատեգորիայի 1 հեկտար հողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար.
բ) քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.5 հեկտար խոտհարքը` ջրային հողերի կատեգորիա` ձկնաբուծության նպատակով: