Կառավարության որոշումներ

12 Հոկտեմբերի 2006, 1426 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ13-Ի N 692-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության առաջնությունների և մարզային առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կողմից կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի և ֆիզկուլտուրային-առողջարարական մասսայական միջոցառումների, ազգային հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարման ու Հայաստանի Հանրապետության առաջնությունների և մարզային առաջնությունների մրցանակակիրների և նրանց մարզիչների պարգևատրման չափերը հաստատելու մասին» N 692-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման N 2 հավելվածի 7-րդ տողի «Մեկ մասնակցի կեցության վճարի չափը» սյունակում «6000» թիվը փոխարինել «մինչև 9800» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023