Կառավարության որոշումներ

28 Հունվարի 2004, 39 - Ա

«ՆՈՅ-7» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 26-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

«ՆՈՅ-7» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը` քաղ. Երևան, Շոպրոնի 2-րդ նրբ., շենք 8, բն. 27 և գործունեության իրականացման վայրը (հասցեն)՝ քաղ. Երևան, Ազատության 11) տալ հոգեմետ նյութերի առևտրի լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով: