Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2004, 600 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լուսագյուղի  գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  5,35 հեկտար հողերը փոխադրել՝
        ա) 3,35 հեկտարը, որից` 3,2 հեկտար վարելահող, 0.15 հեկտար այլ հողեր՝  բնակավայրերի  հողերի կատեգորիա, այդ թվում` 3,2 հեկտար վարելահողը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 0,15 հեկտար այլ հողերը՝ հասարակական կառուցապատման նպատակով  օտարելու համար.
        բ) 2 հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝  գերեզմանատան համար: