5 Հոկտեմբերի 2006, 1414 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում 2006 թվականին փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկի`
ա) 4-րդ կետում «2006 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2006 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.
բ) 37-րդ կետում «2006 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2006 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։