Կառավարության որոշումներ

22 Օգոստոսի 2006, 1413 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություն կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 2 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի «Արմավիրի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի`

ա) 36-րդ կետում «Ձերժինսկու Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Այգեվանի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոց» բառերով,

բ) 39-րդ կետում «Հոկտեմբերի միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Սարդարապատի միջնակարգ դպրոց» բառերով,

գ) 45-րդ կետում «Սովետականի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Ալաշկերտի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոց» բառերով,

դ) 73-րդ կետում «Սամաղարի միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Գեղակերտի միջնակարգ դպրոց» բառերով,

ե) 79-րդ կետում «Ջրառատի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Ջրարբիի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` մեկամսյա ժամկետում հաստատել «Այգեվանի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոց», «Սարդարապատի միջնակարգ դպրոց», «Գեղակերտի միջնակարգ դպրոց» և «Ջրարբիի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: