5 Հոկտեմբերի 2006, 1411 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2006 թվականի ընթացքում լրացուցիչ ձեռք բերվելիք փորձաքննությունների կատարման ծառայությունների դիմաց վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 27,203.9 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի հաշվին 2006 թվականի ընթացքում փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվելու գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փորձա-քննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2006 թվականին իրականացվող պետական պատվերի մասին» N 91-Ն որոշմամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի սեպտեմբերի 5-ից հետո ծագած հարաբերությունների վրա: