5 Հոկտեմբերի 2006, 1407 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱ- ԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ի N 915-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 75-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, օտարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1924-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2003 թվականի մարտի 27-ի N 504-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 915-Ն որոշման 1.1-ին կետը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 915-Ն որոշման մեջ կատարել հետ—յալ փոփոխությունները`
որոշման 1.3-րդ կետում`
ա) «ա» ենթակետում «81788» թիվը փոխարինել «122088» թվով.
բ) «բ» ենթակետում «40894» թիվը փոխարինել «61044» թվով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր