Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2006, 1402 - Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ (2006-2020 ԹԹ.) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը (2006-2020 թթ.) հաստատելու մասին» N 2330-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2006-2020 թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Երևանի քաղաքապետին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի` յուրաքանչյուր տարվա համար նախատեսված միջոցառումները (աշխատանքները) ապահովելու նպատակով համատեղ քննարկել դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջը և ներառել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի նախագծում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր