22 Ապրիլի 2004, 587 - Ն
ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ինչպես նաև նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական փորձաքննության, բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել նախազորակոչային (16-18 տարեկան) ու զորակոչային (18-27 տարեկան) տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի: 2. Սահմանել` ա) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` ամբուլատոր-պոլիկլինիկական ու հիվանդանոցային հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների և հիվանդների բուժման ծավալները` համաձայն N 2 հավելվածի. բ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկը` համաձայն N 3 հավելվածի. գ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` հիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկը` համաձայն N 4 հավելվածի։ 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 634 որոշումը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։