Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2004, 580 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի  N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 02 ենթախմբի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն  հավելվածի:
        2. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: