Կառավարության որոշումներ

28 Սեպտեմբերի 2006, 1391 - Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման անցկացման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման պահանջները և նորմատիվները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: