13 Օգոստոսի 2006, 1384 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` հատուկ պահպանվող տարածքների` «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության Գոշի տեղամասի հողերից` 0,01 հեկտար տարածքով փոխադրել ՀԷԿ-ի գլխամասային հանգույցի կառուցման համար, իսկ 0,99 հեկտար տարածքը, որով նախատեսված էր անցկացնել խողովակաշարը (գծային ենթակառուցվածք) տրամադրել սերվիտուտային պայմանագրի միջոցով` համաձայն հավելվածի։
2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին: