Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2004, 578 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ (ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ)ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան և, հաշվի առնելով «Հայագրոբանկ» բաց բաժնետիրական ընկերության լուծարային հանձնաժողովի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը                ո ր ո շ ու մ     է.
 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին «Հայագրոբանկ» բաց բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացում բանկային հաշվով գործառնություններն սպասարկելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի N 1 տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի  անվամբ բացել բանկային (արտաբյուջետային) հաշիվ։
 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն բացված`
 ա) բանկային (արտաբյուջետային) հաշիվ են մուտքագրվում «Հայագրոբանկ» բաց բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացում բանկի ակտիվների իրացումից առաջացած գումարները.
 բ) բանկային (արտաբյուջետային) հաշվից ընթացիկ (պահպանման) ծախսերը կատարվում են «Հայագրոբանկ» բաց բաժնետիրական ընկերության լուծարային հանձնաժողովի կողմից ներկայացված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` ըստ տարեկան (եռամսյակային) նախահաշվի, իսկ բանկի պարտատերերի պահանջների մարմանն ուղղված ծախսերը` «Հայագրոբանկ» բաց բաժնետիրական ընկերության լուծարային հանձնաժողովի որոշումների հիման վրա.
 գ) բանկային (արտաբյուջետային) հաշվից ընթացիկ (պահպանման) ծախսերի նպատակային կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը։
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։