20 Ապրիլի 2006, 859 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի
N 236-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաչարձանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն NN 1 և 2 հավելվածների, գյուղատնտեսական նշանակության 1.6 հեկտար հողերը, որից` 0.7 հեկտարը` վարելահող, 0.9 հեկտարը` արոտավայր, փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:
2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին: