Կառավարության որոշումներ

13 Հուլիսի 2006, 1148 - Ն

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով սահմանված տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային և միջազգային վկայականներին ներկայացվող պահանջները բավարարելու անհրաժեշտությունից և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հունվարի 16-ի ՆԿ-70-Ա կարգադրությամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթ—եկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցի 32-րդ կետի պահանջն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային վարորդական վկայականի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի.

գ) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային վարորդական վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

դ) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականի ձևերը` համաձայն NN 4-14 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև սույն որոշման 3-րդ կետում նշված ժամկետն ապահովել նոր վարորդական վկայականների հատկացման հարցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հուլիսի 1-ից: